Home / Առողջապահություն / Հայտնաբերվել է մանրէ, որը խոչընդոտում է մալարիայով ախտահարմանը

Հայտնաբերվել է մանրէ, որը խոչընդոտում է մալարիայով ախտահարմանը

Գիտնականները հայտնաբերել են մանրէ, որը մոծակներին պաշտպանում է մալարիայից։ Մասնագետները Քենիայից և Բրիտանիայից պնդում են, որ այս հայտնագործությունը հիվանդության դեմ պայքարում մեծ հեռանկարներ ունի, քանի որ մալարիան տարածվում է վարակակիր մոծակների խայթոցներով։

Միկրոօրգանիզմը, որը խոչընդոտում է մոծակների մալարիայով ախտահարմանը Microsporidia MB անվանումն է ստացել։ Գիտնականներն այն բացահայտել են Քենիայի Վիկտորիա լճի մոտակայքում կատարված հետազոտությունների արդյունքում։

«Ստացված տվյալների համաձայն, այս մանրէն արգելափակում է մալարիայի թափանցումն օրգանիզմ 100 տոկոսով։ Սա իսկապես հզոր պաշտպանություն է», – Բի֊բի֊սի֊ հետ զրույցում նշել է Քենիայում միջատների հետազոտությամբ զբաղվող թիմի անդամ Ջերեմի Հերենը։

Մալարիայի հիվանդության տարածումը նվազվեցնելու համար անհրաժեշտ կլինի այս մանրէով վարակել տարածաշրջանի մոծակների գոնե 40 տոկոսին, կարծում են գիտնականները։

Մալարիայից տարեկան մահանում է ավելի քան 400 հազար մարդ, մեծ մասը՝ Աֆրիկայում։ Առավել խոցելի խմբում են մինչև հինգ տարեկան երեխաները։