հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Արտյոմ Ղարաջյանի հանդեպ Ռուսաստանը թույլ է տվել դաժան և անմարդկային վերաբերմունք, որի հետևանքով նա մահացել է

Արտյոմ Ղարաջյանի հանդեպ Ռուսաստանը թույլ է տվել դաժան և անմարդկային վերաբերմունք, որի հետևանքով նա մահացել է

2019 թվականի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում մահացել էր հայազգի դատապարտյալ, 27-ամյա Արտյոմ Ղարաջյանը: Նրա դին հայտնաբերվել էր քրեակատարողական հիմնարկի բժշկական մասում: Մահվան փաստով նախապատրաստել էին նյութեր, սակայն քրեական գործ այդպես էլ չէր հարուցվել: 2020 թ. հունվարի 9-ին քննիչը կայացրել է որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նշում է, որ Ղարաջյանի դիակի վրա հայտնաբերվել են մի շարք մարմնական վնասվածքներ: Արդյունքում՝ քննիչը եզրահանգել է, որ որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար օբյեկտիվ ապացույցներ չեն հայտնաբերվել:

2019 թ. դեկտեմբերի 31-ին իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Արտյոմ Ղարաջյանի մահը վրա է հասել սուր սրտային անբավարարության հետևանքով, ինչը նշանակում է, որ դատապարտյալի պահման պայմանները կարող էին էական ազդեցություն ունենալ առողջական այս խնդիրը ձեռք բերելու հարցում, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության մեջ նշված չէ, որ սրտային անբավարարությունը համարվում է քրոնիկ բնույթի հիվանդություն:

Մահացածի հայրը՝ Սոկրատ Ղարաջյանը, դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ իրավական աջակցության նպատակով: Իրավապաշտպանական կազմակերպությունը, փաստաբան Կարեն Թումանյանի ներգրավմամբ, ստանձնել է մահացած դատապարտյալի իրավահաջորդի շահերի պաշտպանությունը և գրավոր բողոք է ներկայացրել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ քննիչի 2020 թվականի հունվարի 9-ի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:

Փաստաբանը ուղղված բողոքով վիճարկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված Արտյոմ Ղարաջյանի կյանքի իրավունքի պաշտպանությունը, մահվան հանգամանքները պատշաճ քննության չառնելը, ինչպես նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքը՝ Արտյոմ Ղարաջյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, նրան պատշաճ  բուժօգնություն չցուցաբերելու ու մինչև մահը նրան հասցված բռնությունների հանգամանքները պատշաճ չքննելը: