հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Զովունիում սատկացնում են Կարմիր գրքում գրանցված մեղվակերներին

Զովունիում սատկացնում են Կարմիր գրքում գրանցված մեղվակերներին

Զովունու բնակիչ Մարիամը ահազանգում է Հայաստանի Կարմիր գրքում գրանցված մեղվակերների որսի մասին։

«Ամեն տարի հարյուրավոր մեղվակերներ տաք երկրներից գալիս են Հայաստան ու հանգրվանում Զովունու տարածքում։ Նրանք հավաքվում են մի երկրարաձիգ բարդու վրա, որն անզեն աչքով տեսանելի է մեր պատշժաբից (Զովունի 38 փողոցից)։ Ցավոք, այս գեղեցիկ երևույթը գրավում է նաև Զովունու որսորդներին, ովքեր օրը ցերեկով մարդաշատ փողոցներում տասնյակ կրակոցներ արձակելով ոչնչացնում են Հայաստանի, ինչպես նաև մեր մոլորակի կենսաբազմազանությունը։ Ի դեպ մեղվակերները գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։

Պատկան մարմիններին խնդրում եմ կանխել այս բարբարոսությունը։ Տեսուչներ ուղարկեք, հսկողություն սահմանեք, ոստիկանական ուժեր կենտրոնացրեք մեր տարածքում, հետևելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանց որսորդներին», – գրել է Մարիամը մայիսի 10-ին և տրամադրել տրամադրել թռչունների լուսանկարները։

Մեղվակերները ունեն վառ, թանձր գունավորված, փայլուն, սլացիկ մարմին։ Գույների մեջ գերակշռում են կապույտը, կանաչը և դեղինը։ Թևերը երկար են ու սուր, թռչում են արագ։ Ունեն երկարոտ, թեթև կորությունով, սուրուլիկ կտուց։ Ոտքերը կարճ են, ինչը դժվարացնում է գետնի վրա քայլելը։

Ապրում են բաց տարածքներում, երամներով։ Բույն են դնում զառիթափներում փորված խոռոչներում։

Հիմնականում սնվում են միջատներով, առավելապես, մեղուներով։ Օդում բռնելով, նախքան ուտելը, պոկում են խայթը։ Հատկանշական է, որ նրանց որսում են միայն այն ժամանակ, եթե թռչում են։ Գետնի վրայի մեղուներին մեղվակերներն ուշադրություն չեն դարձնում։

Ածում են 2-9 հատ սպիտակ ձու։ Թուխս են նստում և՛ մարին, և՛ արուն։