Իտալիայում մահացած թռչունների անձրև է տեղացել: Բնության այս առեղծվածային երևույթը, որի հետ արդեն բախվել են ԱՄՆ-ի և Շվեդիայի բնակիչները, ուրբաթ օրը գրանցվել է նաև Ապենինյան թերակղզում: Հարյուրավոր սատկած սպիտակ աղավնիներ և կեռնեխներ լցրել են Ֆաենցա քաղաքի փողոցները:
Թռչունների կտուցները պատված են կապույտ նյութով, որոնց ծագումը դեռևս հաստատված չէ:
Հիշեցնենք, որ տարվա սկզբին նման երևույթի ականատես են դարձել ԱՄՆ-ի Արկանզաս և Լուիզիանա նահանգների, այնուհետև նաև շվեդական Ֆալչյոպինգ քաղաքի բնակիչները: Գիտնականները տարբեր վարկածներ են դիտարկում: Վարկածներից մեկի համաձայն` թռչունների մահը կապված է ամանորյա հրավառության հետ, չի բացառվում նաև անհայտ թունավոր նյութերի ազդեցությունը: