Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ինտերֆակսին պատմել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այժմ գտնվում է հիվանդանոցում։
«Այո, հիվանդացել եմ, բուժվում եմ», – ասել է Պեսկովը։
Պեսկովի կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան, Daily Storm-ին հայտնել է, որ ինքը ևս վարակվել է և հիվանդանոցում է։ Նա նշել է, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է։
Կրեմլի միավորման լրագրողների փոխանցմամբ, Պեսկովը վերջին անգամ հանրության մոտ երևացել է ապրիլի 30-ին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ։ Նույն օրը կորոնավիրուսով վարակման մասին հայտնել էր վարչապետ Միխաիլ Միշուստինը։
Ավելի վաղ կորոնոավիրուսային թեստի դրական պատասխան արձանագրվել էտ Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի, Շիննախի ղեկավար Վլադիմիր Յակուշևի ու նրա տեղակալ Դմիտրի Վոլկովի մոտ։
Միխաիլ Միշուստինը դեռ բժիշկների հսկողության տակ է։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնատար է նշանակվել Անդրեյ Բելոուսովը։
Այժմ Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղում է․ զիջում է միայն Իսպանիային ու ԱՄՆ֊ին: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 232,243 է, ավելի քան 2000 մարդ մահացել է։