Տիգրանը և Հարութը նախաձեռնեցին ցուցահանդես, ընկերների հետ խոսակցությունների ընթացքում միտք առաջ եկավ, որ դա հենց Երևանի բիենալեն է, որի շուրջ խոսակցությունները արվեստագետների շրջանակներում տեղի են ունեցել տարիների ընթացքում։
Մայիսի 22-ին մեկնարկում է արվեստագետների կողմից իրականացվող Երևանի բիենալեն։ Վերահսկման ներկայիս պայմաններում այս միջոցառման բացմանը կարող եք հետևել Ռադիո Անտենայի՝ Ստուդիո 20-ից և Ազատության 24/11-ից հեռարձակվող ուղիղ եթերով ժամը 16։00-ից։
Իրադարձության՝ yerevanbiennale.net կայքում մասնավորապես ասված է․
Իմաստ կա՞ այսօր արվեստագետների համար հետ վերցնել արվեստի տարածման և արվեստի տեսանելության գերիշխող ձևերը, ինչպիսին է «բիենալեն»։ Սա այն մի շարք հարցերից մեկն է, որ այս Artist-run Yerevan Biennale-ն ցանկանում է հարցադրել։ Ենթադրաբար, կա նաև հոգատարության հարց․ ովքե՞ր են իրականում արվեստի, մեր ընդհանուր կյանքի հոգ տանողները և խնամակալները։
Բիենալե կազմակերպելը այս պահին, երբ հոգատարության նոր նենգ վերևից ներքև ձևերը փորձարկվում են պետությունների և կապիտալի կողմից, որին նրանք ծառայում են, նաև հարցադրում է համայնքների ունակությունը սեփական պայմաններով վերահաստատել հեռավորության անհրաժեշտ պահերը/եղանակները, հեռավորություն ինչից և ինչի համար։
Վերջապես, այս բիենալեն ցանկանում է ստեղծել օրինակներ միասին մտածելու կամ պայքարելու ավելի նենգ վարակների դեմ, որոնք մեր մեջ են (ինդիվիդուալիզմ, կարիերիզմ, օպորտունիզմ, ինքնաձեռներեցություն, մրցակցության, հոմո-էկոնոմիկուս, էքստրակտիվիզմ, ընդհանուրի շրջափակում, ընդհանուր կյանքի մասնավորեցում, և այլն)։
Բիենալեն իրականացվում է արվեստագետների կողմից։
Artist-run Yerevan Biennale-ն չունի կանխորոշված բովանդակություն, այն կստեղծվի պրոցեսների ընթացքում։
Բիենալեի շրջանակում նախատեսված միջոցառումները կիրականացվեն ժամանակային և տարածային տարբեր հարթակներով։
Վերահսկման ներկայիս պայմաններում այս միջոցառման բացմանը կարող եք հետևել Ռադիո Անտենայի՝ Ստուդիո 20-ից և Ազատության 24/11-ից հեռարձակվող ուղիղ եթերով մայիսի 22-ին՝ ժամը 16։00-ից։
մասնակիցներ՝
Վիգեն Թադևոսյան
Լիլիթ Զաքարյան
Դավիթ Կարեյան
Դիանա Հակոբյան
Վահրամ Աղասյան
Գրիգոր Խաչատրյան
Հարութ Սիմոնյան
Մհեր Ազատյան
Տիգրան Խաչատրյան
Կարինե Մացակյան
Եվա Խաչատրյան
Արման Գրիգորյան
Կարեն Անդրեասյան
Սոնա Աբգարյան
Աստղիկ Մելքոնյան
Արա Հովսեփյան
Լիլիթ Անտոնյան
Գրիգոր Սիմոնյան
Լևոն Սարգսյան
Արթուր Շառոյան
Էվելինա Կարեյան
Սամվել
Արթուր
Արա Պետրոսյան
Գարիկ Ենգիբարյան
Մարուսյա Սեփխանյան
Մերի Միքաելյան
Գագիկ Չարչյան
Աննա Բարսեղյան
Համլետ Հովսեփյան
Միլենա Ադամյան
Զառա Հարությունյան
Օկեան
Արվեստանոց 24/11, մայիսի 22, 20:00
ռադիո բոհեմնոց – Ինցեստ, Սպիչկա
ռադիո բոհեմնոց – աֆթերփարթի Մելինե Բիլբուլյան
Տեղի ունենալիք միջոցառումները՝
Փոքր թատրոն – հանդիպումների շարք
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հարավարևմտյան թաղամաս (Բանգլադեշ)
կերամիկայի վորքշոփեր, Աստղիկ Մելքոնյան և Լևոն Սարգսյան
հոգեբանական փորձարկումներ խմբում, Լուսինե Սարգսյան
Ջորջիա Սագրի Ստուդիո
շփման իմպրովիզացիա – դիպչել հիմա, Ջեսալ Կապատիա
Զրույցներ ծառի տակ, Կարեն Հակոբյան
Այրին Անաստաս և Ռենե Գաբրի