Գիտե՞ք ինչն ա ամենաահավորը։ Ապատեղեկատվությունը բառիս բուն իմաստով սպանում ա, ուղիղ մեր աչքի առաջ։
Ստացվում ա, որ եթե «խուճապ առաջացնող» նյութերի փոխարեն հեռացվեին ու պատժվեին կեղծ հանգստացնող լուրերը, մենք չէինք ունենա համատարած թքածության էս վիճակը, որտեղ մեծամասնությունը նախընտրում ա չհավատալու տարբերակը։
Ու նախընտրում ա դա ոչ թե որովհետև պատրաստ ա մեռնել կամ իրոք ավելի շատ ա հասկանում, այլ ուղղակի որովհետև պատրաստ չի մի փոքր իրա վարքագիծը փոխել ու դրա համար ցանկացած արդարացում ընդունելի ա իր համար, նույնիսկ չիպավորման, 5G-ի և այլ լեգենդները։
Հեղափոխության օրերին վարքագծի փոփոխությունն ու անհատական պատասխանատվությունը հնարավոր էր, որովհետև դոմինանտ դիսկուրսը, ընդհանուր թշնամին հստակ էր։ Հիմա ընդհանուր թշնամուց կարողացան մարդկանց ուշադրությունը շեղել դեպի Բիլ Գեյթս, վակցինաներ,փող․․․
Ապակենտրոնացված պայքարն արդյունավետ ա, երբ բոլորը համաձայն են, որ պայքարում են նույն թիրախի դեմ, եթե ապակենտրոնացած են նաև թիրախները, պայքարն ուղղակի ուժասպառ ա անում։
Արդյունքում հաղթում են նրանք, ովքեր խաղադրույք են դնում մարդկային ծուլության, ոչ թե գիտակցության վրա։
Իսկ պարտվում են թե ծույլերը, թե գիտակիցները։
Ոստիկանությունն էս օրերին մի գործ պետք ա ունենա` վերահսկել կառանտինի կատարումը (հա, վաղուց էր պետք)։
Իսկ կորոնավիրուսի դեմ ապատեղեկատվության դեմ պայքարը պետք ա տեղեկատվական ՊՈԱԿ-ի միակ գործառույթը լինի, ու էդ տեղեկատվությունը հնարավոր բոլոր միջոցներով պետք ա տարածվի։
Իմ կյանքի համար կարևոր նշանակություն ունի, ոչ թե հերթական ծանուցումը, որ ԱԱԾ տնօրենը ազատման դիմում չի գրել, այլ որ իմ բարեկամների 90%-ն ինձ ամեն օր մի նոր տեսանյութ ա ուղարկում համոզելու, որ վիրուսը չկա։
Վարդինե Գրիգորյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ