Հուլիսի մեկից Վրաստանն իր սահմաններն է բացում օտարերկրացի զբոսաշրջիկների համար։ Այցելուները պետք է փաստաթուղթ ներկայացնեն, որը կհաստատի, որ վերջին 72 ժամում արված կորոնավիրուսային թեստի պատասխանը բացասական է եղել։
Այդ մասին իր ելույթում հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նրա խոսքով, Վրաստանը սկզբում զբոսաշրջիկներ կընդունի միայն «կանաչ գոտի» հայտարարված երկրներից։
«Տուրիստների համար, հավանաբար, այսպես կոչված COVID-19֊ի անձնագիր կպահանջվի, որը կհաստատի, որ վերջին 72 ժամում կորոնավիրուսային ինֆեկցիայի լաբորատոր թեստ է անցել», – ասել է Գամկրելիձեն։
Նա նաև նշել է, որ իրենց անհագնստությամբ հետևում են Covid-19-ի տարածմամբ պայմանավորված իրավիճակին հարևան երկրներում՝ Ռուսաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում ու Հայաստանում։