Մայիսի 18-ին Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 218-ով՝ հասնելով 5 հազար 41-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք։ Բուժվածների թիվն ավելացել է 145-ով և հասել 2 հազար 164-ի:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 43 հազար 41 է:
Մահվան նոր դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ «պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 64-ի, կորոնավիրուսով վարակված ևս 25 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 788 մարդ:
Ադրբեջանում անցած օրվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 113-ով, 40-ը բուժվել են, մեկը մահացել։
Վրաստանում մայիսի 18-ին գնացվել է վարակվելու 1 դեպք՝ հասնելով 702-ի, բուժվել են 24-ը։ Ընդհանուր մահացության թիվը՝ 12, կարանտինի մեջ է գտնվում 3787 մարդ։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 800 հազարը, մահացել է շուրջ 318 հազար 500 մարդ, հիվանդությունից բուժվածների թիվը մոտենում է 1 միլիոն 800 հազարին: