Home / Առողջապահություն / Գրաֆիտիներ համավարակի ֆոնին

Գրաֆիտիներ համավարակի ֆոնին

Չնայած ամբողջ աշխարհում մարդկանց ստիպում են տանը մնալ, փողոցային նկարիչները շարունակում են նկարել։ Նախկին սուր սոցիալական խնդիրները մնացել են ստվերում։ Այսօրվա հերոսները բժիշկներն են, ախտահանիչ մասնագետներն ու դիմակավոր բարեխիղճ քաղաքացիները։

Նկարիչ Սայպեի հսկայական բիո֊գրաֆիտին կոչվում է «Ճգնաժամից դուրս»։ Նկարն արվել է Շվեյցարական Ալպերում։
Լեզեն, Շվեյցարիա

Կալիֆորնայում արված ապոկալիպտիկ սթրիթ արտը պատկերում է դիմակավոր զինվորներ՝ ախտահանիչ նյութերով զինված։
Լոս Անջելես, ԱՄՆ

Համավարակի ժամանակներում Համիշխանության մատանին այնքան էլ պահանջված չէ․ նրա փոխարեն Գոլլումը տենչանքով նայում է զուգարանի թղթին։
Բեռլին, Գերմանիա

«Հիմա՛ր կորոնա»։ Տասնամյա Էմիլիի կավճանկարը։
Դորտմունդ, Գերմանիա

Վիրուսը որպես ոտքերի կապանքներ։
Գլազգո, Շոտլանդիա

Սուպերկին․ նկարիչ Կայ Uzey Վոլհեմութը հերոսական բուժքրոջ է պատկերել։
Համմ, Գերմանիա

Մեծ վտանգի սև ու սպիտակ մղձավանջը։
Դեպոկ, Ինդոնեզիա

«Բնության ախտահանումը»․ ևս մի ինդոնեզական սթրիթ արտ՝ նկարիչներ Յայայից ու Տիոյից։
Դեպոկ, Ինդոնեզիա

Գրաֆիտին պատկերում է դիմակավոր վախեցած կնոջ։
Բեռլին, Գերմանիա

Կորոնավիրուս:
Նայրոբի, Քենիա

Սերը covid-19֊ի ժամանակ․ նկարիչ Մարկոս Կոստայի աշխատանքը:
Սալվադորե, Բրազիլիա

«Հանգստացեք ու ձեռքերը լվացեք»,- գրված է արքայազն Հարրիի վերնազգեստի վրա:
Լոս Անջելես, Կալիֆորնիա