հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Կարգավիճակը խանգարում է չճանաչվածներին պայքարել համավարակի դեմ

Կարգավիճակը խանգարում է չճանաչվածներին պայքարել համավարակի դեմ

Միջազգային ճգնաժամային կենտրոնը զեկույց է հրապարակել Հարավային Օսետիայում, Աբխազիայում, Դոնբասում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում կորոնավիրուսի տարածման պայմաններում ստեղծված իրավիճայի մասին։ Շրջանները, որոնք կամ ճանաչված չեն կամ մասամբ են ճանաչված, իրենց յուրահատկություններն ունեն, պատմում է փորձագիտական խմբի ներկայացուցիչ Օլեսյա Վարդանյանը։

«Էխո Կավկազայի» հետ հարցազրույցում նա նշեց, որ միջազգային կազմակերպությունների հետ համավարակի դեմ պայքարի մասին խոսակցություններում խնդիրներ առաջանում են, քանի որ այդ շրջաններն իրենց անկախ են համարում և պաշտպանում են այդ կարգավիճակը։

Որպես հաջողված փորձի օրինակ նա հիշատակեց Աբխազիան, որտեղ տեղական իշխանությունները համագործակցություններ էին կնքել կազմակերպությունների հետ՝ առանց ուշադրություն դարձնելու, թե որտեղ են ընկերությունների ներկայացուցչությունները՝ Թբիլիսիո՞ւմ, թե՞ արտասահմանում, որտեղից են գալիս և ինչ կարգավիճակով։ «Դա առաջին հերթին արվում էր բնակչությանն օգնելու նպատակով։ Տեղի բնակչության 20 տոկոսը վաթսունն անց մարդիկ են․ այդպիսի ցուցանիշներ չկան Հարավային Կովկասի ոչ մի այլ երկրում՝ ո՛չ Լեռնային Ղարաբաղում, ո՛չ Հարավային Օսետիայում»։

— Եթե չեմ սխալվում, պաշտոնական ուղերձները մարտի սկզբներին էին, իսկ ոչ պաշտոնական հաղորդագրություններ ստացվում էին ավելի վաղ։ Աբխազիան անցումային շրջանում էր, այնտեղ դե ֆակտո գործող նախագահի ընտրություններ էին, ինչի պատճառով կորոնավիրուսի հետ կապված խնդիրները փաստացի մնացել էին տեղական բյուրոկրատների վրա, ովքեր սովորական պայմաններում քաղաքականությունների մշակմամբ չեմ զբաղվում։ Պարզվեց՝ այս մարդիկ շատ ավելի արդյունավետ են միջազգային կազմապերպությունների, Թբիլիսիի ու Մոսկվայի հետ համագործակցության կառուցման գործում։

Լրագրող․ – Ինչը չենք կարող ասել Հարավային Օսե՞տիայի մասին։

— Երբ տեղի իշխանությունները սկսեցին ինչ որ միջոցներ ձեռնարկել, Ռուսաստանում արդեն արգելված էր բժշկական նյութերի ու սարքավորումների արտահանումը, ինչի պատճառով [Հարավային Օսետիան] անբավարար պատրաստված մնաց։ Ես խոսել եմ տեղի մի բնակչուհու հետ, ով պատմում էր, որ «երբ փողոցում դիմակով մարդ ենք տեսնում, հասկանում ենք, որ տեղացի չէ»։ Խնդիր էր նաև այն, որ գտնվելով Աբխազիայի հետ նույն պայմաններում, Հարավային Օսետիայի իշխանությունները պայմաններ էին դնում միջազգային կազմակերպությունների առաջ։ Իրավիճակում, երբ բոլորը փակում էին սահմանները, Ցխինվալին սկսեց պահանջել, որ Առողջության Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները ոչ թե վրացական կողմից գան, այլ Թբիլիսիից Վլադիկավկազ մտնեն, հետո՝ Ցխինվալի, չնայած դա մեքենայով ևս 40 րոպե ժամանակ էր պահանջում։ Տեղական պաշտոնյաների հետ խոսելիս հասկացա, որ դա իրենց համար սկզբունքային հարց է…

Լրագրող․ – Դոնբասում, Լեռնային Ղարաբաղում ու Մերձդնեստրում է՞լ են խնդիրներ առաջացել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություններում։

— …Լեռնային Ղարաբաղի դեպքում խնդիրն այն է, որ Երևանն ու Բաքուն ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ ՄԱԿ֊ի կամ ԱՀԿ֊ի ինչ֊որ կառույցների ներգրավման մասին։

Մերձդնեստրում տեղական դե ֆակտո իշխանությունները միակողմանի գործողություններ էին սկսել անցակետերի փակման ուղղությամբ, ինչը բացասաբար անդրադարձավ բժշկական սեկտորի վրա, քանի ար այդ շրջանը լրիվ ներկառուցված է մնացած Մոլդովայի մեջ։

Ուկրաինայում, պարզ է, ռազմական գործողությունները շարունակվում են։ Այստեղ ևս՝ Ղարաբաղի ու Հարավային Օսետիայի պես, հիմնական օգնությունը «Կարմիր խաչից» է։ Մենք, ի դեպ, առանձին առաջարկություն ունենք այս թերմայով․ քանի որ Հարավային Օսետիան չի կարողանում հարաբերություններ կառուցել ԱՀԿ֊ի հետ, գուցե արժի, որ «Կարմիր խաչին» առաջնահերթություն տրվի նաև ա՞յս շրջանում։ Ներկայումս «Կարմիր խաչի» համար առաջնահերթ են Դոնբասն ու Լեռնային Ղարաբաղը։

Լրագրող․ – Այլ առաջարկություններ էլ ունեիք։

— Աբխազիան գումարային լուրջ խնդիրներ ունի: Նախորդ ամբողջ տարին երկիրը քաղաքական տատանումների մեջ էր՝ երեք քվեարկություն է իրականացվել, իսկ այսօր Սուխումիի գանձարանը դատարկ է։ Երբ Աբխազիան կորոնավիրուսի դեմ պայքարի փուլ մտավ, ակնհայտ էր, որ ընթացիկ տարում զբոսաշրջային բիզնեսում լուրջ խնդիրներ կլինեն։ Վրացական կառավարությունը հստակ սահմանափակումներ ունի Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների տնտեսական գործունեության և միջազգային կառույցների հետ հարաբերությունների հարցում։ Այդ հարցերը քննարկելու և երկու կողմերի համար ընդունելի տարբերակներ գտնելու փորձեր նախկինում էլ եղել են, բայց հիմա հարկ է ավելի մեծ ուշադրություն դարձնել դրան։ Մենք խոսում ենք նաև Աբխազիայի ու Վրաստանի շրջանների միջև առևտրի մասին։ Հիմա դա քննարկելու համար հիանալի պահ է։ Այդպիսով, գուցե, փոխհատուցվեն տնտեսական կորուստները, որ ունեցել են այդ շրջանի մարդիկ։

հարցազրույցն ամբողջությամբ՝ «Էխո Կավկազայում»