Ռուսաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կարող է 70 տոկոսով ավել լինել, քան ցույց են տալիս պաշտոնական տվյալները, հայտնում է Financial Times֊ը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բոլոր պատճառներով մահերի թիվն ապրիլ ամսվա կտրվածքով 2073-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ցուցանիշը։
— … Պաշտոնական տվյալներով Covid-19֊ից մահացությունն այդ երկու քաղաքներում ապրիլ ամսին կազմել է 629 դեպք, իսկ մահացության ամեմամյա ցուցանիշից շեղման մյուս 1444 դեպքերը հաշվարկված չեն։ Եթե այդ դեպքերն ավելացնենք երկուշաբթի առավոտյան հրապարակված 2009 նոր դեպքերին, ապա կարող ենք ասել, որ Covid-19֊ից մահացությունը Ռուսաստանում 72 տոկոսով ավելի բարձր է», – նշում է հրատարակչությունը։
․․․Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս քաղաքացիներին դիմելով ասել է, որ համավարակը «վերահսկողության տակ է», չնայած ընդդիմադիր ակտիվիստների բժշկական ասոցացիայի հայտարարություններին, համաձայն որոնց, կառավարությունը փոքրացնում է բժշկական ճգնաժամի մասշտաբները։ Կրեմլը մատնանշում է պաշտոնական տվյալները, որոնք խոսում են մեծ քանակությամբ թեստավորման և այլ երկրների համեմատ ցածր մահացության մասին, որպես համավարակի դեմ արդյունավետ պայքարի ցուցիչ, բայց առողջապահության նախարարությունն անգամ խոստովանել է, որ Covid-19 ախտորոշմամբ ոչ բոլոր մահվան ելքերի դեպքում է կորոնավիրուսը նշվում որպես մահվան պատճառ։
․․․FT֊ը Մոսկվայում 1841֊ով ավելի շատ մահվան դեպքեր է արձանագրել քան քաղաքային իշխանությունների հրապարակած վերջին հինգ տարիների նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշը։ Դա երեք անգամ ավելի շատ է, քան կառավարության տվյալները՝ անցյալ ամիս մայրաքաղաքում կորոմավիրուսից մահացած 600 քաղաքացիների մասին։ Սանկտ Պետերբուրգում մահերի ավելացած թիվը 232 է, իսկ Covid-19-ից մահացության պաշտոնական թիվն ընդհամենը 29 է։
․․․Իրական թվերի 72 տոկոսով փոքրացումը չափավոր գնահատական է, քանի որ մահացության միջին թվերը դիտարկվել են միայն Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Եթե Ռուսաստանի այլ քաղաքներում ևս թվերի անհապատասխանություն դիտվի, ապա Covid-19֊ից մահվան դեպքերի մասշտաբների համաժողովրդական նվազեցման չափը կմեծանա։
․․․Փորձագետները կարծիքով, քանի որ կորոնավիրուսից մահացությունների չափման մեթոդաբանությունները տարբեր երկրներում տարբեր են, կարելի է ասել, որ մահացության ամենամյա ցուցանիշի տարբերությունը կարելի է դիտարկել որպես համավարակի զոհերի ավելի ճշգրիտ տվյալ։