հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Մեկ օրում 517 նոր դեպք, 20 մահ

Մեկ օրում 517 նոր դեպք, 20 մահ

Վերջին մեկ օրում Հայաստանում արձանագրվել է վարակվածության 517 նոր դեպք, 25 հոգի ապաքինվել է, գրանցվել է մահվան 20 դեպք․ 19-ը՝ կորոնավիրուսից, 1-ն՝ «այլ պատճառներով», հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 009 դեպք, որոնցից 3 427-ն` առողջացած, 214-ը՝ մահվան ելքով․ 158 հոգի մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս 56 հոգի, ըստ նախարարության, «մահացել է այլ հիվանդության պատճառով»:

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում փաստացի բուժվում է 6 368 մարդ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 59 917 թեստավորում (1249 թեստ՝ վերջին մեկ օրում):