Home / Հայաստան / Հայերը կմնան առանց Քոբուլեթի

Հայերը կմնան առանց Քոբուլեթի

Վրաստանը չի կարող սահմանները բացել կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, «Պիրվելի» հեռուստաալիքի հաղորդման ժամանակ հայտարարել է Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Համկրելիձեն։

«Առաջին հերթին զբոսաշրջիկներ կընդունենք «կանաչ» երկրներից։ Տուրիզմի բաժանմունքն աշխատում է այդ ուղղությամբ։ Երկկողմանի համաձայնագրեր կկնքենք նվազագույն ռիսկով երկրների հետ։ Հատուկ պրոցեդուրաներ են մշակվում, որոշվում է, թե ինչպիսի թեստ պետք է անցած լինի զբոսաշրջիկը երկիր գալուց առաջ։ Շատ երկրներ արդեն հստակեցրել են կանոնները։ Օրինակ, մեր քաղաքացիները, ովքեր բուժման նպատակով Թուրքիա են մեկնում, պետք է սահմանն անցնելուց առավելագույնը 48 ժամ առաջ ՊՇՌ֊թեստ հանձնած լինեն։ Վրաստանի սահմանն անցած զբոսաշրջիկները ևս պետք է կոնկրետ զննություն անցնեն», – հայտարարել է նա։

Ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստ են «անվտանգ միջանցք» ապահովել Իսրայելի, Ավստրիայի, Չեխիայի և Ուկրաինայի զբոսաշրջիկների համար։