Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսի թեստը դրական է։ Այս մասին Հայաստանի վարչապետն իր ծննդյան օրը հայտնել է Ֆեյսբուքի ուղիղ եթերում։ Որևէ ախտանշան նա չի ունեցել․ «Քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել»։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3067514960000475/?v=732577030868344
Վարակվել է վարչապետի ամբողջ ընտանիքը։
«Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներն ինձնից են վարակվել։ Ես կռահում եմ, թե որտեղ և ինչպես եմ վարակվել․ վարակվել եմ աշխատաքային խորհրդակցությունների ընթացքում։ Ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որ տպավորվել է իմ մեջ։ Խորհրդակցությունների ժամանակ, գիտեք, որ ջրի բաժակներ են դնում։ Ես մի օր արձանագրեցի այդ բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը։ Իհարկե, տեղում նկատողություն արեցի, առաջարկեցի, որ փոխեն։ Բայց ենթադրում եմ` դրանից առաջ էլ նույնկերպ է եղել, և այդ աշխատողի մոտ, որը մատուցել էր այդ բաժակը, ևս հաստատվել է․․․»։
Փաշինյանը նշել է, որ մեկուսացվելու է և վարչապետի կեցավայրից է աշխատելու։ Նա համոզմունք հայտնեց, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը կոնկրետ իրենց ընտանիքին չօգնեց, սակայն առնվազն կառավարությունում նա ոչ-ոքի կամ շատ քիչ մարդկանց է վարակել։
«Մեր ամենամեծ մտահոգությունն այն է, որ մեր տատիկ-պապիկներին հանկարծ վարակած չլինենք։
Կրկին կոչ եմ անում՝ պահեք հակահամաճարակային կանոնները, միայն դիմակով շփվեք, ձեռքերն ախտահանեք», – ասել է Փաշինյանը։