Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 442 նոր դեպք, 32 հոգի ապաքինվել է, արձանագրվել է մահվան 15 դեպք, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հանրագումարով՝ մայիսի 28-ի առավոտյան 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է վարակվածության 8216 դեպք, որոնցից 3287-ն՝ արդեն առողջացած, 157-ը՝ մահվան ելքով․ նրանցից 113-ը, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, 44-ը՝ «այլ պատճառներով»։
Մայիսի 27-ին մահացածներից ամենատարեցը, ըստ նախարարության, 92 տարեկան էր, երիտասարդը՝ 43։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 4772 մարդ:
Երեկ 1253 թեստ է արվել։ Մինչ այժմ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 54 931 է: