Մայիսի 27-ին 20։30-ի շրջանում Հայաստանի մի շարք շրջաններից, Կովկասից և Թուրքիայի արևելյան շրջաններից երևացել է, թե ինչպես է երկնաքարը մեծ արագությամբ մտնում Երկրի մթնոլորտ և պայծառանալով այրվում՝ իր հետևից թողնելով հսկայական ամպ։
Առկա տեսանյութերից կարելի է եզրակացնել, որ երկնաքարի անկումը տևել է մոտ 6 վայրկյան, իսկ պայծառությունը գերազանցել է Լուսնայինը 100 անգամ, հայտնում է Focus Space պարբերականը։