Վերջին մեկ օրում Հայաստանում արձանագրվել է վարակվածության 210 նոր դեպք, 16 հոգի ապաքինվել է, գրանցվել է մահվան ևս 13 դեպք․ 8-ը՝ կորոնավիրուսից, 5-ն՝ «այլ պատճառներով», հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Հունիսի 1-ի առավոտյան տվյելներով, Հայաստանում ընդհանուր առմամբ մինչ այժմ գրանցվել է վարակվածության 9 492 դեպք, որոնցից 3 402-ն՝ արդեն առողջացած, 194-ը՝ մահվան ելքով․ նրանցից 139-ը, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, 55-ը՝ «այլ պատճառներով»։
Մահվան դեպքերի վերաբերյալ Նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում փաստացի բուժվում է 5 896 մարդ:
Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 58 հազար 668 է: Վերջին մեկ օրում 603 թեստ է արվել։
Վարակվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ նա հայտնել է, որ իր և իր ընտանիքի թեստավորման արդյունքները դրական են եղել։