հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Կորոնավիրուսի մասին ստելու համար վճարում են․ բժիշկի բացահայտման հետքերով

Կորոնավիրուսի մասին ստելու համար վճարում են․ բժիշկի բացահայտման հետքերով

Ազգային անվտանգությանը սպառնացող քարոզը կապում են Վանեցյանի համակիր ֆեյքերի հետ։

Բեռլինում բնակվող բժիշկ Տարոն Սարիբեկյանը հայտնում է, որ օրերս առաջարկ է ստացել՝ գումարի դիմաց հայ հասարակության շրջանում դիմակների և պատվաստանյութերի անարդյունավետության վերաբերյալ ակցիա իրականացնելու համար։ Առաջարկը եղել է Գերմանիայի քաղաքացու կողմից, ով հաճախակի այցելում է Հայաստան․ «Վերջինս տեղեկացրեց նաև, որ Հայաստանում բացվել է գրասենյակ, որտեղ մեծ լսարան ունեցող բժիշկներին տրամադրում են վերոհիշյալին վերաբերող «պետքական ինֆորմացիա»։

Բժիշկը նշում է, որ դեռ չի կարող հրապարակել օտարերկրացու հետ  երկխոսությունը որպես փաստ, քանի որ դա գերմանական օրենքին՝ Datenschutz-ին դեմ է․ «Ես պարտադիր պետք է ունենամ իր համաձայնությունը, որը ես բնականաբար չստացա։ Սակայն իրավունք ունեմ մեր նամակագրությունը տրամադրել իրավապահներին՝ քանզի այն պարունակում է հանրության առողջությանը պոտենցիալ վնաս պարունակող տարրեր։ Իրավապահների թույլտվությունից հետո սիրով կհրապարակեմ թե՛ երկխոսությունը, թե՛ տվյալ անձի անուն ազգանունը»։

Մասնագետը հորդորում է խիստ թերահավատորեն վերաբերվել դիմակների անարդյունավետությունից խոսող բժիշկներին, քանի որ նրանք կարող են լինել վերոհիշյալ գործարքի մասնակիցները։

«Դիմակների արդյունավետությունը կասկածի ենթակա չէ, քանզի ճիշտ դրված դիմակը ( պետք է անպայման ծածկի քիթը և բերանը) առաջին հերթին որոշ չափով կանխում է վիրուսի արտազատումը անսիմպտոմ վարակակիրների կողմից, ինչպես նաև որոշակիորեն կանխում է նաև վիրուսի թափանցումը առողջ մարդու շնչուղիներ», – նշել է բժիշկը՝ հիշեցնելով, որ այդ ցուցումներին անվերապահորեն հետևելու արդյունքում 83 միլիոն բնակչություն ունեցող Գերմանիայում այս պահին փաստացի վարակվածների թիվը ընդամենը 7000 է։

Կորոնավիրուսի լրջության դեմ ուղղված քարոզի մասին սկանդալային գրառմանն արձագանքել են հայաստանցի մի շարք գործիչներ՝ խնդրի վրա հրավիրելով Ազգային անվտանգության ուշադրությունը։ Հակահամաճարակային կանոնները պահպանելու դեմ ուղղված արշավի մասնակիցներին ակտիվ բացահայտողների թվում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որը հրատապ է համարում Սարիբեկյանի մատնանշած ակումբի բացահայտումը․

– Այս հաղորդման վերաբերյալ նյութը պատիս տեղադրելուց ու ԱԱԾ-ին 5 հարց հասցեագրելուց հետո բավականին նյարդային ու հիսթերիկ վիճակում մի օգտատեր՝ Milena Simonyan անուն ազգանունով կասկածի տակ դրեց Տարոն Սարիբեկյանի հայտնածը։ Նշված օգտատիրոջը բազում ընկերներ ճանաչեցին որպես Արթուր Վանեցյանի համակիր, ով տարբեր քննարկումներում պաշտպանում է նրան։ Էջի մի քանի ժամ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ

1․ նշված անուն ազգանունով օգտահաշիվը ՖԵՅՔ է․ իսկ երբ նրան ճանաչողները հիշեցրին իր ով լինելը, հիշեցրին իր հայտնած կարծիքները, իսկ ես էլ սքրինշոթեցի իր բազում գրառումներ, ողջ քննարկումը վախից ջնջեց ու անհայտացավ․․․․


2․ առնվազն մեկ ամսից ավել է՝ ներգրավված է պատվաստանյութերի ու պատվաստումների, դիմակների, կորոնավիրուսային համավարակի լրջության դեմ քարոզչությունում, և նրա գործունեությունը բացառիկ համապատասխանում է Տարոն Սարիբեկյանի նկարագրած պարամետրերին,

3․ թիրախներն են՝ Նիկոլ Փաշինյանը, Արսեն Թորոսյանը, Արայիկ Հարությունյանը և կառավարությունը, Լանցարոտիի կոնվենցիան, Սորոսի ֆոնդը, ծրագրերը ու շահառուները, Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ վերազինված բիոլաբորատորիաները, գլոբալ ծրագրավորում-չիպավորումը, 5G անտենաները, երեխաներին իբր մանկապղծության դասագիրք բաժանելը և այլն,

4․ Հետապնդած ու ակնկալած արդյունքն է՝ որպեսզի մարդիկ չենթարկվեն կառավարության և արտակարգ դրության ռեժիմին, լուրջ չընդունեն համավարակը, դիմակը չհամարեն դրանից պաշտպանության միջոցներից մեկը, փողոց դուրս գան անդիմակ, վարակը արագ տարածվի, քանի որ այդպես «ավելի արագ կհաղթահարենք համավարակը», մարդիկ տարբեր խնդիրներով դուրս գան կառավարության դեմ բողոքի՝ ինչպես դա անում են ԿԱՄՔ-ը/Վահագն Չախալյանի խումբը կամ Քաջարանի ցուցարարները, անգամ Շիզոլինին՝ Արտյոմ Խաչատրյանը, Ռուսաստանից՝ Սերգեյ Կուրղինյանը, Հայաստանում մի քանի շատ կոնկրետ բժիշկներ, պատմաբաններ ու փաստաբաններ, որոնք նույնպես ակտիվորեն ներգրավված են նույն թիրախներին հարվածելու կամպանիայում․․․․


5․ նախընտրելի «լրատվամիջոցներն են» Երեվան Թուդեյ, Լայֆնյուզ․ամ, Հայելի․ամ, 168․ամ․․․

6․ անթաքույց է Միլենայի կապը [«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ] Մարինա Խաչատրյանի հետ, ինչպես որ 100 տոկոս համընկնում կա նրանց թիրախների, շրջապատի, հետաքրքրությունների, ակնկալած արդյունքների միջև։ Դա թույլ է տալիս մեծ մոտավորության Միլենա Սիմոնյանին անգամ կասկածել Մարինա Խաչատրյանի ֆեյքը լինելու հարցում, մանավանդ որ անհավասարակշիռ ու հայհոյախառը գրառումներում էմոցիոնալ ձեռագիրը նույնն է․․․

7․ նկատելի է, որ «մտահոգող թեմաները» նրանք են, ինչով մտահոգված է Ռուսաստանը՝ թեպետ ֆեյքը փորձում է ժամանակ առ ժամանակ նյութեր տեղադրել Իտալիայից, Ավստրաիյից կամ Գերմանիայից այնպիսի «բժիշկների», «մասնագետների» կամ «բողոքի ակցիաների վրա»  հղումով, որոնց հարցում, չմոռանանք, կան մեղադրանքներ Ռուսաստանին ուղղված՝ դրանք հովանավորելու առումով․․․