Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է վարակվածության 612 նոր դեպք, 173 հոգի ապաքինվել է, 17 հոգի՝ մահացել․ 13-ը՝ կորոնավիրուսային հիվանդությունից, 4-ը՝ այլ պատճառներով, հայտնել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։
Հունիսի 12-ի առավոտյան տվյալներով՝ Հայաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5 466-ը` առողջացած, 344-ը՝ մահվան ելքով․ 258 հոգի մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս 86 հոգի, ըստ Առողջապահության նախարարության, «մահացել է այլ հիվանդության պատճառով»:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. – «Պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74 (տղամարդ), 55 (տղամարդ), 69 (կին), 83 (տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Փաստացի բուժվում է 9 298 մարդ: Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 77 686 (2 297 թեստ վերջին մեկ օրում):
[լրացում]․ Կառավարության արտահերթ նիստի ընթացքում առաղջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ վարակվածներից 7000-ը բուժումը ստանում է տանը, 1 800 հոգի հոսպիտալացված է և գտնվում է հիվանդանոցային հսկողության տակ։ Նրանցից 425-ը՝ ծանր, 100-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում է, 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի։