Վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 425 նոր դեպք, 295 հոգի ապաքինվել է, արձանագրվել է մահվան 10 դեպք․ 8-ը՝ կորոնավիրուսային հիվանդությունից, 2-ը՝ այլ պատճառներով, հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Հանրագումարով՝ հունիսի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած, 389-ը` մահվան ելքով. 293-ն, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է կորոնավիրուսից, կորոնավիրուսով վարակված ևս 96 հոգի՝ «այլ պատճառներով»։
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 96 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 85 556 թեստավորում: