Վերջին մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 544 նոր դեպք, ապաքինվել է ևս 243 մարդ, արձանագրվել՝ մահվան 9 դեպք:
Ըստ առողջապահության նախարարության պացիենտները եղել են 64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 302-ի։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Նմանատիպ դեպքերի ընդհանուր թիվը 99 է:
Այսպիսով, հունիսի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է ընդհանուր առմամբ 18 033 դեպք, որոնցից 6 814 արդեն ապաքինվել է։
Այս պահի դրությամբ փաստացի բուժվողների թիվը 10 818 է։
Ընդհանուր առմամբ կատարվել է 87 600 թեստավորում։