«Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:
Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», – մոտ մեկ ժամ առաջ հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ հուլիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել, կորուստներ կրելով ետ մղվել։ Ադրբեջանական կողմն, իր հերթին, հայտարարել էր, որ հայկական կողմը, խախտելով ադրբեջանա-հայկական սահմանը Թովուզի շրջանի հատվածում, հրետանակոծել է իրենց դիրքերը։