Հուլիսի 13-ին Գյումրիում մի քանի ժամ տեղացած աննախադեպ հորդառատ անձրևն ու կարկուտն արտակարգ դրություն են ստեղծել։
https://www.youtube.com/watch?v=Wb0g_nYhU4s
Ժամը 15։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիի մի շարք թաղամասեր ու փողոցներ ջրով են ողողված, Տերյան-Ախուրյանի խճուղու հատվածում մեքենաներ են ջրասույզ եղել։
Մարդկանց և մեքենաները տարհանելու համար լրացուցիչ ուժեր ու միջոցներ են ներգրավվել Արթիկի, Անիի, Ամասիայի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Փրկարարները գործածել են նաև ռետինե նավակներ։ Գործի է դրվել 13 հրշեջ մեքենա։
Դեռ հայտնի չէ՝ ինչպիսի վնասներ են կրել տեղի բնակիչները և ինչու սելաֆատարները պատշաճ կերպով չեն գործել։
Մտավախությունները կապված են նաև երկրաշարժից հետո վթարային ճանաչված շենքերի և տնակների հետ, որոնք ևս կարող էին վնասվել երեկվա անսպասելի իրավիճակի հետևանքով։