Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Հայաստանի Պաշտպանության նախարարության N զորամասի պատասխանատվության տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ), փոխանցում է ՊՆ կայքը:
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: