Home / Դատարան / Նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը պահանջում է իրեն արադարացնել

Նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը պահանջում է իրեն արադարացնել

Այսօր Վճռաբեկ դատարան է ներկայացվել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի վճռաբեկ բողոքը՝ արդարացման պահանջով:

Նախկին արտգործնախարար, նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, 2017 թվականից՝ Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր, կալանավորվել է մարտիմեկյան իրադարձություններից անմիջապես հետո։ 2009 թվականին մի շարք այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություն կազմակերպելու» մեջ և դատապարտվել 5 տարվա ազատազրկման։ Նույն հոդվածով մեղավոր էին ճանաչվել նաև 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սուրեն Սիրունյանը (դատապարվել էր 4 տարվա ազատազրկման), պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը (դատապարտվել էին 5 տարվա ազատազրկման)։

Համաներման մասին Ազգային ժողովի որոշման հիման վրա նրանք 2009 թվականին դատարանի դահլիճից ազատ էին արձակվել։

2017 թվականից Արզումանյանը կրկին անցել էր դիվանագիտական ծառայության, Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Իսլանդիայում, Ֆինլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է:

Այժմ նա դիմել է Վճռաբեկ դատարան՝ արդարացման պահանջով, ինչի մասին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյան՝ հավելելով, որ սա «7-ի գործով» քաղբանտարկյալների արդեն երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին։

https://www.facebook.com/politarm/posts/3724334177596666