Արձանագրված ալկոհոլային թունավորումից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ Ինչպես հայտնում է առողջապահության նախարարությունը, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը` մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել:
Դեպքերից 29-ը արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը` Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը` Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:
Դեռևս շարունակում է բուժում ստանալ 1 պացիենտ` Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չորսը թունավորվածներ կուրացել էին։