Home / Հայաստան / Պատերազմից օգտվողները մեկ օր լռելու են [լուսանկարներ]

Պատերազմից օգտվողները մեկ օր լռելու են [լուսանկարներ]

Երևանում կրկին ցույց էր․ ինչպեսև նախորդ օրերին՝ ցուցի կազմակերպիչները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և պատերազմը դադարեցնող համաձայնագրի չեղարկումը։

Untitled

Հանրահայտ քաղաքական ուժերի (ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Հրանտ Բագրատյանի «Ազատություն», Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և այլն) մոտ 3 ժամ տևած հանրահավաքի ավարտին հայտնի դարձավ, որ արդեն 4 օր անընդմեջ ընթացող բողոքը կարճատև հանգիստ կանի․ վաղը «լռության օր է»՝ մոմավառություն, հաջորդ օրվանից հանրահավաքները, ըստ կազմակերպիչների, կշարունակվեն՝ ռազմական դրության պայմաններում։

Untitled

Ցույցի ընթացքում ելույթներ ունեցան հանրապետականների արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ժամանակին վարչապետի պաշտոնը զբաղեցրած Հրանտ Բագրատյանը և այլք։ Հիմնական ուղերձը հստակ էր․ Հայաստանի վարչապետը, ըստ նախկին իշխանությունների և ներկայիս ընդդիմության, պետք է հոժարակամ հեռանա։ Ղարաբաղյան հարցի կարգավորման տեսանկյունից ի՞նչ է տալիս վարչապետի հրաժարականը, ինչպե՞ս են իրենք պատկերացնում Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության չեղարկումը և պատերազմի վերամեկնարկը, ինչի՞ վրա է հիմնվում հաղթանակի իրենց երազանքը՝ ընդդիմադիրները չեն նշում։

Untitled

Նախկինների՝ ավելի վաղ հրապարակված հայտարարությունն այս տեսանկյունից հստակություն չի մտցնում։ Նրանք, ինչպես հայտնի է, իշխանափոխություն են պահանջում․ կառավարության հրաժարական, «հայրենիքի փրկության կոմիտեի» ձևավորում, «քայլ առ քայլ հզոր հայրենիքի կառուցում»:

Untitled

Untitled

Untitled

Միանման պաստառների վրա՝ «հող հանձնող», «դավաճան», «Նիկոլ, հեռացիր» և պատգամավորների նկարները՝ «մեկը՝ 89 դավաճանների» գրությամբ։

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի