Home / Հայաստան / Ղարաբաղի հատուկ կարգավիճակն Ադրբեջանի համար անընդունելի է

Ղարաբաղի հատուկ կարգավիճակն Ադրբեջանի համար անընդունելի է

Ղարաբաղի հատուկ կարգավիճակն Ադրբեջանի համար անընդունելի է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ոչ մի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Կա միասնական Ադրբեջան՝ բազմազգ ու բազմակրոն։ Ադրբեջանի տարբեր ազգության, տարբեր հավատքի քաղաքացիներն ապրում են խաղաղության և բարիդրացիության մեջ։ Հայ ժողովուրդը ևս կապրի այդ պայմաններում», – ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը Ֆիզուլիից «դիմել է ազգին»․ նա հայտարարել է նաև, որ այսօրվանից մեկնարկում են Ֆիզուլի-Շուշի ճանապարհի կառուցման աշխատանքները։ Դեպի Շուշի տանող՝ Աղդամ-Ստեփանակերտ մայրուղին, ըստ նրա, դեռևս չի գործի։

Ինչ վերաբերում է ադրբեջանցի փախստականներին/բռնի տեղահանվածներին, Ալիևը հավաստիացրել է, որ նրանք բոլորը իրենց տուն վերադառնալու հնարավորություն կունենան․ տեղափոխման և այլն ծախսերը կհոգա պետությունը։