ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Հեղափոխությունից հետո ԱԻ նախարարությունը գլխավորող Ցոլակյանն այսօր դիմավորել է առաջնագծից վերադարձող փրկարարների գումարտակին և հայտարարել, որ իր «ձեռքերն արդեն ազատ են»։
Ցոլակյանը, հիշեցնենք, 2018 թվականի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու առաջին փորձի ժամանակ, միակ հանրապետական պատգամավորն էր, որ կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը։
2007 թվականից մինչև 2013-ը նա եղել է ԱԱԾ պետի տեղակալ, 2013-ից մինչև 2016-ը՝ Շիրակի մարզպետ։ 2018 թվականի հեղափոխությունից հետո նշանակվել էր ԱԻ նախարար։