Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին առաջարկին։
Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դեմ անհատական պատժամիջոցների մասին է՝ պայմանավորված «Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի բռնություններով և պատերազմական հանցագործություններով»։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերած Թուրքիայի նկատմամբ՝ սպառազինության մատակարարման էմբարգոյի տեսքով: