SWAPO կուսակցության անդամ՝ 54-ամյա Ադոլֆ Հիտլեր Ուունոնան հաղթել թփուտապատ անապատային սավաննայով շրջապատված Օմփունջա հայանքում։
Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մունիցիպալ ընտրություններում Ադոլֆ Հիտլերը ստացել է ձայների 84,88 տոկոսը, գրում է Եվրոնյուզը։
Եվրոպացիների համար արտառոց անուն ունեցող թեկնածուի հաղթանակը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես Գերմանիայում․ BILD պարբերականին հաջողվել է զրուցել Ադոլֆ Հիտլերի հետ։ Ուունոնան պատմել է, որ երեխա ժամանակ խնդիրներ չի ունեցել, անունը տարօրինակ չի համարել։ Տարիներ անց, իհարկե, իմացել է հայտնի նացիստի մասին, բայց փաստաթղթերը որոշել է չփոխել․ «Ի վերջո, սա չի նշանակում, որ ես տենչում եմ հպատակեցնել ողջ աշխարհը», – ասել է Ուունոնան։
Ադոլֆ անունն առհասարակ բավականին տարածված է Նամիբիայում, որը ժամանակին Գերմանիայի գաղութն է եղել։ Գերմաներենը մինչ այժմ Նամիբիայի ազգային լեզուներից մեկն է։ Հիտլերը Ուունոնայի երկրորդ անունն է։ Նախընտրական արշավի ընթացքում քաղաքաքան գործիչը փորձում էր այն չօգտագործել, բայց այն, այնուամենայնիվ, չէր կարող չլինել պաշտոնական փաստաթղթերում։