«Մեր Բակ» մանկապարտեզի դաստիարակը, որը նվաստացնում և բռնության էր ենթարկում երեխաներին, չի կալանավորվի։ Այս մասին հայտնում է Հետքը։
Հիշեցնենք, որ 2020թ. դեկտեմբերի 11-ին մանկապարտեզի դաստիարակը ձերբակալվել էր՝ մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու, հոգեկան տառապանք պատճառելու կասկածանքով և ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2020թ. դեկտեմբերի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով»։
Մեղադրանքն առաջադրվել էր այն բանից հետո, երբ մանկապարտեզի սաների որոշ ծնողներ ձայնագրություններ էին ներկայացրել ոստիկանություն, որոնցից պարզ էր դառնում, որ մանկապարտեզում երեխաներին անպատվում են, սպառնում փակել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, և այլն։
Գործի վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ դաստիարակի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժել է։