2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ Ղարաբաղի բժշկական կենտրոն է ընդունվել ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Նույն օրը՝ ժամը 18։25-ին, ԲԿ-ում գրանցվել է Ռ. Թաթոսյանի կենսաբանական մահը։
Զինծառայողի մահվան մասին Ղարաբաղի ՊԲ-ն հայտնել էր երեկ՝ հունվարի 13-ին։ ՊԲ հաղորդագրությունում թոքաբորբի և չստուգված Քովիդի մասին խոսք չկար․ որպես նախնախան ախտորոշում նշվում էր սիրտ-թոքային անբավարարվածությունը
ՔԿ-ի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»: