Home / Հայաստան / Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի դին

Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի դին

Հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Արթուր Ապրեսյանի դին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ապրեսյանն ինքնասպան է եղել:

Արցախի Քննչական կոմիտեն հայտնում է, որ Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:

«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է»: