Մոտ 4 ամիս լռելուց հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովը պաշտոնանկ է արվել և տեղափոխվել պահեստազոր:
«Turan»-ի փոխանցմամբ, 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի ՊՆ-ն Սադիգովի «անհետացման» մասին տեղեկությունները չէր մեկնաբանում։ Ռազմական աղբյուրները, սակայն, հայտնում էին, որ Սադիգովը պաշտոնանկ է արվել պատերազմի հենց սկզբում: Պատճառն, ըստ աղբյուրի, Իլհամ Ալիևի դժգոհությունն էր’ բանակում տիրող իրավիճակի մասին ոչ ադեկվատ զեկուցման կապակցությամբ: Մի շարք նախկին զինվորականների կարծիքով՝ պատերազմի սկզբում Ադրբեջանի ունեցած կորուստները կապված էին հենց նախկին ԳՇ պետի անվան հետ։ Սադիգովից հետո ՊՆ-ից հեռացվել են նաև նար դրածոներից շատերը։
Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում մինչ օրս ոչ ոք չի նշանակվել։