Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։
Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ժամանակ, ըստ ՊԲ-ի, վիրավորվել էր, և 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Արցախի պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատար էր նշանակվել Միքայել Արզումանյանը։
Ըստ պաշտոնական աղբյուրները, Հարությունյանը հիվանդանոցից դուրս էր գրվել դեկտեմբերի 4-ին։
Հոկտեմբերին Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի փաստով Հայաստանի Գլխավոր դատախազությունում քրեական գործ էր հարուցվել, որով մինչ այժմ մեղադրյալ չկա։