Հինգշաբթի օրը Աղդամում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ադրբեջանական բանակի մեկ զինծառայող զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Պայթյունի պատճառները չեն նշվում։ Հաղորդվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա առնվազն չորրորդ դեպքն է, որի մասին հայտնել է երկրի ռազմական գերատեսչությունը։ Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, թե «ազատագրված տարածքների մեծ մասն ականապատված է» և որ դրանք անվտանգ դարձնելու համար կպահանջվի մոտ 13 տարի։