Home / Հայաստան / Երկրաշարժեր Շորժայի մոտ. մագնիտուդը՝ 4․7 և 3.7 (թարմացվող)

Երկրաշարժեր Շորժայի մոտ. մագնիտուդը՝ 4․7 և 3.7 (թարմացվող)

12:30 — Նախքան տեղի ունեցած երկրաշարժը, անոմալ դրսևորումների քանակը մեծացել էր, գրել է ԱԻՆ-ը։

«Դրանք դեռ ավարտված չեն։ Կարելի է եզրահանգել, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով:

Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է»։

11:10 — Երկրաշարժի հետևանքով, ըստ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի ղեկավարից ստացված տեղեկության, փլուզվել է չգործող, կիսաքանդ դպրոցի պատը։

Աղբերք և Շորժա համայնքների ղեկավարներից ստացված տեղեկության համաձայն՝ տվյալ համայնքներում փլուզվել են մեկական հին հողապատ գոմերի միջնապատեր։

Ժամը 23:30-ի դրությամբ այլ ավերածությունների, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել, գրել է ԱԻՆ-ը։

00:57 — Փետրվարի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:06-ին, նորից երկրաշարժ է գրանցվել Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք՝ օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով, հաղորդել է ԱԻՆ-ըԷ

Էպիկենտրոնայինգոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում՝ 4-5  բալ ուժգնությամբ:

20:37 Երկրաշարժի հետևանքով ժամը 20։10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել, հայտնում են ԱԻՆ-ից:

20։07 — Այսօր` ժամը 19:36-ին, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք` օջախի 10 կմ խորությամբ, հայտնել է փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը Գեղարքունիքի մարզում զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 – 4 բալ ուժգնությամբ:

20։03 Երեկոյան ժամը 19։30-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել։

Earthquaketrack-ի տվյալներով՝ 5․1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ Վահան գյուղից մոտ 9 կիլոմետր հեռավորության վրա։ Զգացվել է Երևանում, Վանաձորում, Գյումրիում, նաև Թբիլիսիում և Գյանջայում։