հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Երեք հոգի Ջաբրայիլում պայթել են ականի վրա

Երեք հոգի Ջաբրայիլում պայթել են ականի վրա

Ջաբրայիլում ականի վրա երեք ուղևոր փոխադրող ադրբեջանական մեքենա է պայթել։ Այս մասին հայտնում է «Turan.az»-ը։ Փետրվարի 7-ին գտնվել է ուղևորներից մեկի մարմինը։ Մյուս երկուսի որոնումները շարունակվում են։

Ջաբրայիլի շրջանի դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ  մեքենան կորել էր դեռ փետրվարի 4-ին։

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա առնվազն հինգերորդ դեպքն է, որի մասին հայտնել են երկրի գերատեսչությունները։ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, թե «ազատագրված տարածքների մեծ մասն ականապատված է» և որ դրանք անվտանգ դարձնելու համար կպահանջվի մոտ 13 տարի։