Ադրբեջանի վերահսկողությանն անցած Ֆիզուլիի շրջանից հայտնաբերել է ևս 2 զոհված զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետծառայությունը։
Աճյուններն անճանաչելի են․ ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Պատերազմի ավարտից առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1367 աճյուն։
Որոնումները շարունակվում են։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված՝ այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի», – ասված է Ղարաբաղի ԱԻՊ ծառայության հաղորդագրությունում։