2021 թ․ փետրվարի 3-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ, տեղի ունեցավ 2018 թվականի դեկտեմբերին Գյումրու Սլաբոդկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստը:
Այս արարքը կատարելու համար ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի մասին որոշումն ընդունելու պահից նա կրում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։
Տուժողի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ հանձինս ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցի և ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանի ու Հայկ Հակոբյանի։
Փետրվարի 3-ին նախատեսված դատական նիստը հետաձգվել է՝ այս անգամ՝ նյութերն ամբողջությամբ ռուսերեն թարգմանված և Ռազգիլդեևին տրամադրված չլինելու պատճառով։
Դատական նիստին հրապարակվել է մեղադրանքի եզրափակիչ մասը, սակայն Ռազգիլդեևն իրեն մեղավոր չի ճանաչում և պարզաբանող հարցադրումներին հրաժարվում է պատասխանել։
«Դատարանը շարունակում է խախտել Քրեական դատավարության օրենսգիրքը և դատական նիստերը շարունակում է անցկացնել հեռավար այն դեպքում, երբ դա օրենքով նախատեսված չէ», – ասում է տուժողի իրավահաջորդների շահերը պաշտպանող փաստաբանը։
Բացի Քրեական դատավարության օրենսգրքի՝ վերը նշված խախտումներից՝ դատարանը նաև կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում դատավարության մասնակիցների նկատմամբ․ չպատճառաբանված արգելում է ամբաստանյալի տեսանկարահանումը։
Դատական հաջորդ նիստը 2021 թ․ փետրվարի 22-ին է։