Արարատի մարզում երեկ 2 տարեկան երեխա է մահացել։ Այս մասին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչությունը։ Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 7-ին «Մասիս» բժշկական կենտրոնից ժամը 12։50 ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2019թ ծնված երեխա՝ մահացած վիճակում։
«Shamshyan.com»-ի տեղեկություններով Քր օր․-ի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ըստ «Shamshyan.com»-ի՝ դատաբժշկի նախնական եզրակացությամբ հաստատվել է , որ երեխան ծեծի է ենթարկվել, քանի որ մարմնի վրա հայտնաբերվել են կապտուկի հետքեր։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել երեխայի մայրը և խորթ հայրը, ովքեր հայտնել են, որ փերտվարի 6-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, տանը պատահաբար երեխան խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ։
Ոստիկաններն ու քննիչները, սակայն, տեղեկություններ ունեն, որ երեխայի մայրն ու տատը ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել են դիմեդրոլը։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։