Հրապարակվել են Չեչնիայի Գուդերմես քաղաքի 23-ամյա բնակիչ Մադինա Ումաևայի դիակի ուսումնասիրության նախնական արդյունքները։ Ումաևան մահացել է հունիսի 12-ին, էքսգումացիա իրականացվել է քննչական կոմիտեի և հարազատների որոշմամբ։ Փորձաքննության տվյալներով տեսանելի մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։
«Գուդերմեսի քաղաքապետարանում հավաք է, որին մասնակցում են հանգուցյալի հորական և մորական կողմի բարեկամները, ամուսնու ընտանիքն ու փորձագետներ», – «Կավկազ․ռեալիի»-ին հայտնել է Չեչնիայի նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի անդամ Խեդա Սարատովը։
Գուդերմեսի աղբյուրը Էխո Կավկազային պատմել է, որ հավաքին կմասնակցի նաև Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մահոմեդ Դաուդովը։ «Կավկազ․ռեալիի»-ի հետ զրույցում Դաուդովի մամուլի խոսնակն այս տեղեկատվությունը հերքել է։
«Դիահերձման ամբողջական պաշտոնական տվյալները դեռևս չեն հնչեցվել։ Անհրաժեշտ կլինի հյուսվածքաբանական հետազոտություն իրականացնել, ինչը ժանանակ է պահանջում», – փոխանցում է Ումաևայի մոր շոհերը ներկայացնող «Իրավական նախաձեռնություն» նախագիծը։
- Գուդերմեսում հունիսի 12-ի երեկոյան հայտնաբերվել էր 23 ամյա Մադինա Ումաևայի դին։ Նրան նույն գիշերը հուղարկավորել են։ Քննչական կոմիտեի որոշմամբ մարմինը էքսգումացիայի է ենթարկվել։
- Ավելի վաղ հայտնի է դարձել, որ աղջկա մայրը՝ Հումաթ Դավլեթմիրզաևան մինչև հուղարկավորությունը տեսել է դստեր մարմինն ու սպիեր է նկատել։ Կինը պնդում է, որ իր աղջկան սպանել են։ Ամուսինն ու ամուսնու ընտանիքը վստահեցնում են, որ կինը մահացել է էպիլեպտիկ նոպայի ժամանակ։ Ումաևան երեք մանկահասակ երեխա ուներ՝ որդի և երկու դուստր։
- Փորձաքննությամբ ստուգվում է կնոջ մահվան մեջ նրա ամուսնու՝ Վիսհաջի Համիդովի մասնակցության փաստը։ Ումաևայի հարազատների կողմից սոցիալական ցանցերում տարածված վարկածի համաձայն, ամուսինը կնոջը դաժան ծեծի է ենթարկել՝ երեխաների համար ստացած վճարներով հեռուստացույց գնելու համար։
- Շտապօգնության պարամեդիկ Տուրպալ֊ալի Աբուզայդովը «Գրոզնի» ալիքով հայտնել է, որ մահացած կնոջ մարմնի վրա բռնության հետքեր չի նկատել։