Ղարաբաղի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում որոնողական աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են։
Այս մասին հայտնել է Ղարաբաղի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ՆԳՆ ԱԻՊԾ)։
Փետրվարի 15-ից փրկարարա-որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Կառույցը նշում է, որ ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է դրանք։ Նախորդ մի քանի օրերին Ղարաբաղի ԱԻՊԾ-ն հաղորդում էր, որ աշխատանքների դադարեցման պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։
Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:
Պատերազմի ավարտից առայսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ: