հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Հարգելի ինտելեկտուալներ, շարունակեք մնալ ՖԲ խորքերում»․ Հարձակվել են Գասպարիի վրա

«Հարգելի ինտելեկտուալներ, շարունակեք մնալ ՖԲ խորքերում»․ Հարձակվել են Գասպարիի վրա

«Քիչ առաջ տուն վերադառնալիս մետրոյի Բաղրամյան կայարանի կանգառի մոտ՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, ինձ վրա հարձակվեցին մեկ տասնյակ խիստ անբարեկիրթ փրկիչներ, հրմշտելով և ինձ վրա թքելով գողացան եռագույնս…», – գրել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։

Գասպարին նշել է, որ տեղում հավաքված տասնյակ ոստիկանները հրելով վայր են գցել իրեն և արդեն պառկած հեռացրել են դեպքի վայրից, փոխադրել հարակից այգու խորքը և հեռացել․ «Այնուհետ մի քանի փրկիչներ մոտեցան հայհոյելով հափշտակեցին այն հեռախոսը, որով իրենց նկարում էի…»։

«Հարգելի ինտելեկտուալներ, շարունակեք մնալ ՖԲ խորքերում ձեր վերլուծություններով՝ թե ով ինչ պիտի աներ, և ինչ պիտի անի… Հանկարծ չերևաք մեղմ ասած ագրեսիվ մասսայի մոտակայքում, դե իրենց ձեզ չի հետաքրքրում ձեր ինտելեկտուալ կարծիքը, իրենք ուրիշ սորտի անձիք են…

ՀԳ – Ինչպես կարող եք ենթադրել մինչ իրենց հարձակումը, իրենց բոլոր հայհոյանքներին ես չեմ արձագանքել բացարձակապես…
ՀԳ2 – Փրկիչները հաջողեցրին լրացուցիչ ֆինանս ապահովել՝ իրենց այսօրվա մասնակցության համար…», – գրել է ակտիվիստը։