Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը: Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Փաշինյանը այն ռազմական հեղաշրջման փորձ էր որակել և կոչ արել իր բոլոր կողմնակիցներին հավաքվել Հանրապետության Հրապարակում:
Ավելի վաղ հայտարարություններ էին տարածել նաև ԱԱԾ-ն և Ոստիկանությունը։