Բաղրամյան պողոտայում, որը երեկվանից փակված է «Հայրենիքի փրկության շարժման» կողմից, քիչ առաջ «ֆուտուրիստական ներկայացում» էր։ Կոչվում էր՝ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին»։
Դերասաններից երկուսը՝ զինվորական ու ոստիկանական համազգեստով և ինքնաձիգներով, հրապարակով տանում էին աչքերը սև շորով փակված կնոջ և տղամարդու։ Երկխոսություններ չկային։ Գործողությունն ուղեկցվում էր երաժշտությամբ։ Ներկայացման վերջում զինվորականները «գնդակահարում» էին քաղաքացիական հագուստով մարդկանց՝ ենթադրաբար, Չաուշեսկուին և նրա կնոջը։

Գնդակահարությանը հաջորդում են հանդիսատեսի ծափահարությունները։ Ներկաները գոռում էին «Նիկոլ դավաճան»։

Ներկայացումը, ինչպես նշվեց, բեմադրվել է «ՎԵՏՈ» խմբի կողմից, որը գլխավորում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական, քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանը։
Epress.am Լուրեր Հայաստանից