Ղարաբաղում մարտի 1-ին քրեական գործ է հարուցվել՝ պատերազմի ընթացքում բնակչության տարհանումը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ, հայտնել է տեղի գլխավոր դատախազությունը։ Քրգործը բացվել է տեղական ՄԻՊ-ի հաղորդման հիման վրա։
Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ղարաբաղում սպանվել և գերեվարվել էին մի շարք քաղաքացիական անձինք՝ ՄԻՊ պաշտոնակատարն ուսումնասիրել է, թե որքանով է բնակչության տարհանումը պատշաճ կատարվել քաղպաշտպանությունն իրականացնող պաշտոնյաների կողմից։ Ուսումնասիրության արդյունքները Ղարաբաղի գլխավոր դատախազություն են ուղարկվել փետրվարի 19-ին։
Քրեական գործի հարուցման օրը այն ուղարկվել է Ղարաբաղի քննչական կոմիտե։