Home / Ոստիկանություն / Հայաստանում լիքը հերոին են հայտնաբերել

Հայաստանում լիքը հերոին են հայտնաբերել

Հայաստանի տարածքով շուրջ 33 արկղ (փաթեթավորման հետ միասին՝ շուրջ 365 կգ) հերոին են փորձել տեղափոխել 18 600 կգ բեռի կազմում՝ հայտարարագրելով թմրամիջոցը որպես խմորիչ, հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեն։

Հայտնաբերված հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է։ Սա 2014 թվականից հետո հայաստանյան իրավապահների կողմից հայտնաբերած ամենախոշոր դեպքն է:

Լուսանկարը՝ ՊԵԿ կայքից

Հաղորդագրության համաձայն՝ հերոինը նախատեսված էր խմորչի փաթեթավորմամբ Իրանից հասցնել Արևմտյան Եվրոպա։

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 267.1 (Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) և 266 (Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հոդվածների հատկանիշներով: Ձերբակալվել է տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 մարդ։